Տոնական օրերի խառը սննդակարգը, երկար և ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքը, ինչպես նաև ալկոհոլի և գազավորված ըմպելիքների չարաշահումը կարող են առողջական լուրջ ռիսկեր առաջացնել։
Առողջության վրա ամանորյա սննդակարգի ազդեցության մասին խոսել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, դասախոս Գոհար Սարոյանը՝ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքասթի հերթական թողարկման շրջանակում։
«Օրը պետք է սկսել նախաճաշով, սնվել օրական 3–4 անգամ՝ փոքր չափաբաժիններով, ուտել նստած, ուղիղ դիրքով, խուսափել քնելուց առաջ սնունդ ընդունելուց և ուտելու ընթացքում մեծ քանակով հեղուկներ օգտագործելուց։ Այս պարզ մոտեցումները կարող են զգալիորեն նվազեցնել մարսողական խանգարումների ռիսկը և օգնել առողջ անցկացնել տոնական օրերը»,-ասել է բժիշկը։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխաններին և մասնագետի առաջարկած լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը։
https://surl.li/jpakas
.png)